Սպասելիքներս դատարանից մեծ են, որովհետև կարծում եմ, որ միջդատական վարույթի այս փուլում գործը քննող դատավորը բավականին լավ իրավաբան է և կարծում եմ շատ կարող է լավ գլխի ընկնել, որ այնտեղ առաջադրված մեղադրանքների 452-րդ հոդվածի հիմնավոր շեմի անգամ մինիմալ շեմը ապահովված չի և չկա այդպիսին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
«Լարված է պահում հանրության այդ միջադեպը, արդեն երրորդ օրն է։ Այս երեք օրերի ընթացքում հանրությունը բավականին լավ արվել է և կողմ, և դեմ վիճակների։ Այդ վիճակները ինձ ստիպեց, որպեսզի ուշադրությամբ հետևեմ իրադարձություններին և այն մեղադրանքներին, որոնք ներկայացվել է Դավիթ Մինասյանին։ Մեղադրանքները, որքան որ ինձ հայտնի է Քրեական օրենսգրքի գործող 297-րդ հոդվածի առաջին մասով է և 452-րդ հոդվածով։ Այստեղ խնդրահարույց է, որ ես տեսնում եմ զուտ իրավական տեսանկյունից, դա Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի հոդվածով մեղադրանքի առաջադրումն է, որը իմ կարծիքով, ինչպես արդեն իմ խոսքի առաջին սկզբնամասում նշեցի, հիմնավոր կասկածի շեմը անգամ չի ապահովում։ 452-րդ հոդվածը նախատեսում է պաշտոնատար անձի ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով ինչ-որ գործողությունների կատարում. եթե խուլիգանության, այսինքն 297-րդ հոդվածի առաջին մասում մեղադրանքը կա, առաջադրված է, հետևաբար դա ինքնին բացառում է 452-րդ հոդվածի հոդվածով առաջ առաջադրված մեղադրանքի գոյությունը: Երկրորդը՝ 452-րդ հոդվածը՝ պաշտոնատար անձի ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով ինչ-որ գործողությունների կատարումը, ընդ որում օրենսդրությունը շեշտադրում է՝ «օրինական ծառայողական և քաղաքական գործունեության» մասին. հիմա մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցին, ենթադրյալ տուժողը, այսինքն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, կիրակի օրով եկեղեցական տոնին՝ Ծաղկազարդի տոնին նույն ժամին, նույն պահին, նույն վայրում իրականացնում էր արդյո՞ք օրինական, ծառայողական կամ օրինական քաղաքական գործունեություն, թե՝ ոչ։ Այս հարցի պատասխանը պետք է վարույթն իրականացնող մարմինը տա։ Եթե չի տվել, հետևաբար «արջի ծառայություն է մատուցել» առնվազն բարձրաստիճան պաշտոնատար անձի»,- նշեց փաստաբանը։
Սարգսյանի խոսքով՝ խոչընդոտման հանգամանքի մասին խոսք չկա, որովհետև խոսքը գնում է բռնության գործադրելու սպառնալիքի մասին, կամ չավարտված բռնության մասին. «Որևէ քաղաքական գործունեություն այս պահի դրությամբ չի իրականացվում, որովհետև պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքական իրավիճակ այս պահին գոյություն չունի։ Խոսքը վերաբերում է ընտրությունների նախաշեմ կամ պաշտոնական քարոզարշավ կամ որևէ բանին։ Եթե դա ներկուսակցական քարոզարշավի մասին է, սա քաղաքական գործունեություն չէ։ Սա կարող է յուրաքանչյուրը ներքաղաքական գործունեություն ծավալել կամ ինչ-որ արշավ կազմակերպել, բայց դա դեռ չի նշանակում, որ դա օրինական քաղաքական գործունեությունը։ Օրինական քաղաքական գործունեությունը պետք է սահմանված լինի այնպես, ինչպես օրինական ծառայողական գործունեությունը պետք է սահմանված լինի օրենքով։ Այս պարագայում մենք, այս պարագայում մենք նման իրավիճակ չունենք և չենք ունեցել առնվազն գոնե եկեղեցու տարածքում։ Ինչ վերաբերում է քարոզարշավը, ենթադրաբար, առերևույթ այսպես ասենք, ենթադրաբար քարոզարշավ եկեղեցու ներսում, ներկուսակցական ինչ-որ միջոցառումների շրջանակներում, ապա սրա մասին համենայնդեպս հավաքված մարդիկ և հատկապես հավատացյալ ժողովուրդը պարտավոր չէին և չպետք է իմանային դրա մասին։ Այլ խնդիր է, որ եթե հավատավոր ժողովուրդը լինեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, դա էլ խնդիր կարող էր լինել, այսինքն՝ առնվազն գոնե ողջամտորեն տվյալ երիտասարդները, 18 տարեկան երիտասարդները պետք է իրազեկված լինեին հանրային, ասենք, բաց աղբյուրներով կամ որևէ այլ կերպ, որ այնտեղ իրականացվում է որոշակի ներկուսակցական գործունեություն, այսպիսի իրավիճակ մենք չենք ունեցել, հետևաբար մենք այդպիսով բացառում ենք որևէ կերպ օրինական, քաղաքական կամ ծառայողական գործունեության միջամտելու նպատակը։ Սա կոչվում է նյութական իրավունքի խախտում։ Եթե այդպիսի մեղադրանք առաջադրվել է, առնվազն Դավիթ Մինասյանի նյութական իրավունքն արդեն խախտվել է, չեմ խոսում դատավարական, ազատության, առողջության, մյուս սահմանադրական իրավունքները կամ կոնվենցիոն պաշտպանվող իրավունքները»։
Փաստաբանն անդրադառնալով խուլիգանության հոդվածին, նշեց, որ 18-ամյա երիտասարդն ունի այնպիսի հիվանդություններ, որոնք խոչընդոտ են հանդիսանում կալանքի կամ ձերբակալման կամ պատիժը կրելուն. «Այս պայմաններում կարող է ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացվել, համենայն դեպս իրավապահ մարմինները հրաժարվեին այդ քրեական հետապնդումը իրականացնելուն»։





































