«Տոտենհեմը» նոր գլխավոր մարզիչ ունի

Լոնդոնի «Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Ռոբերտո Դե Ձերբիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։

Ակումբի մամուլի ծառայությունն ընդգծում է, որ իտալացի մասնագետի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր։ Ավելի վաղ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ 46-ամյա մարզչի հետ աշխատանքային համաձայնագիրը նախատեսված է հինգ տարվա համար։

Դե Ձերբին Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատելու փորձ արդեն ունի. նախկինում նա հաջողությամբ գլխավորել է «Բրայթոնը»։ Մասնագետի վերջին աշխատավայրը ֆրանսիական «Մարսելն» էր, որտեղից նա հեռացել է 2026 թվականի փետրվարին։ Իր մարզչական կարիերայի ընթացքում իտալացին հասցրել է աշխատել նաև Դոնեցկի «Շախտյորի», ինչպես նաև իտալական «Սասուոլոյի», «Բենևենտոյի» և «Պալերմոյի» հետ։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին «Տոտենհեմը» պաշտոնանկ էր արել Իգոր Տուդորին, ով թիմի ղեկը ստանձնել էր ընթացիկ տարվա փետրվարի 14-ին։ 2025/2026 մրցաշրջանի ընթացքում Տուդորն արդեն երրորդ գլխավոր մարզիչն էր. մինչ այդ լոնդոնյան ակումբը հասցրել էր հրաժեշտ տալ դանիացի Թոմաս Ֆրանկին և ավստրալացի Անգելոս Պոստեկոգլուին։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930