Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ հաղորդագրություններ է փոխանակում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ, սակայն դա բանակցություն չի համարում։ Աբբաս Արաղչին այդ մասին ասել է «Al Jazeera»–ին
«Իրանը դեռևս ԱՄՆ-ին պաշտոնական պատասխան չի ուղարկել հակամարտության կարգավորման 15 կետից բաղկացած ծրագրին և հակընդդեմ պայմաններ չի առաջադրել։ Իրանը չի ընդունում հրադադարի տարբերակը և պահանջում է, որ դադարեցվեն պատերազմները ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանում։ Իրանը պատրաստ է պատասխանել ցանկացած ցամաքային գործողության, հուսով է, որ իր հակառակորդները սխալ չեն անի հաշվարկներում»,-նշել է նա։
Արաղչին հայտնել է, որ Իրանը ձեռնարկել է Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցնելու բոլոր միջոցները, նեղուցը փակ է միայն նրանց համար, ովքեր կռվում են Թեհրանի հետ։




































