Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք․ խնդրում եմ որդուս ընձեռել հնարավորություն դատական նիստերին սպասել ազատության մեջ․ Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը բաց նամակով դիմել է դատարանին

Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը բաց նամակ է գրել դատարանին։ Նշենք, որ դատարանում այժմ քննում է Դավիթի խափանման միջոցի հարց։

«Հարգելի դատարան, Գայանե Մինասյանս հանդիսանալով Դավիթ Մինասյանը մայրը, խնդրում եմ որդուս ընձեռնել հնարավորություն դատական նիստերին սպասել ազատության մեջ։ Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։

Ինքս լինելով մասնագիտությամբ բժիշտ, ամենօրյա հոգ եմ տանում նրա առողջության մասին, այդպիսով որպես ծնող, որպես մայր, խնդրում եմ Ձեզ ըմբռնումով մոտենալ իմ խնդրանքին, քանի որ 18 ամյա տղայիս առողջական վիճակը իսկապես անհամատեղելի է կալանքի հետ և կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։ Հավաստիացնում եմ, որ ես և իմ ընտանիքը պատրաստ ենք աջակցել դատարանի անաչառ քննությանը, ուստի կրկին խնդրում եմ ընդառաջել ինձ և թույլ տալ որդուս խնամել տանը՝ մինչ հիմնական դատավարությունը։

Շնորհակալություն Հարգանքով՝ Գայանե Մինասյան»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930