Հայտնի է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցը

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանում ամբողջացավ Հայաստանի ազգային հավաքականի խմբային կազմը։ C դիվիզիոնի 2-րդ խմբի վերջին մասնակիցը դարձավ Լատվիայի ընտրանին։

Անցումային փլեյ-օֆֆի պատասխան դիմակայությունում լատվիացիները տնային մարզադաշտում ընդունեցին Ջիբրալթարի հավաքականին և հաղթանակ կորզեցին նվազագույն՝ 1:0 հաշվով։

Նշենք, որ թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր Լատվիայի վստահ հաղթանակով (2:0):

Այսպիսով, երկու խաղերի արդյունքով հաղթահարելով Ջիբրալթարի արգելքը՝ Լատվիան ապահովեց իր տեղը Ազգերի լիգայի C դիվիզիոնում, որտեղ 2-րդ խմբի շրջանակներում ուժերը կչափի Հայաստանի, Չեռնոգորիայի և Կիպրոսի ազգային հավաքականների հետ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930