Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում․ Թրամփ

Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, ասել է Թրամփը Axios-ի թղթակից Բարաք Ռավիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Երբ Թրամփին ուղղակիորեն հարցրել են պակիստանա-չինական նախաձեռնության մասին, նա չի քննադատել այն, այլ պարզապես կրկնել է, որ դիվանագիտական ​​գործընթացը լավ է ընթանում», — գրել է լրագրողը սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ Պակիստանն ու Չինաստանը համատեղ առաջարկների փաթեթ են ներկայացրել՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հաղորդագրություններ փոխանակում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, սակայն դա բանակցություններ չի կարելի անվանել։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930