«Անդորրան» ինձ է պատկանում, չեմ կարծում, թե կարող եմ որևէ պաշտոնի համար առաջադրվել․ Պիկե

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է այն հարցին, թե արդյոք դիտարկում է իր թեկնածության առաջադրումն ակումբի նախագահի առաջիկա ընտրություններում։

Հիշեցնենք, որ նախկին ֆուտբոլիստն այժմ Լա Լիգա 2-ում հանդես եկող «Անդորրա» ակումբի սեփականատերն է (թիմն այս պահին զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը)։

«Կառաջադրվե՞մ արդյոք «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում: Ես արդեն երեք տարի է՝ Քինգս Լիգայում եմ (Իսպանիայի մեդիաֆուտբոլային լիգա — խմբ.), և ինձ դա հավերժություն է թվում։ Իսկ դուք ինձ հարցնում եք մի բանի մասին, որը պետք է տեղի ունենա հինգ տարի անց: Այսօր չեմ կարող հստակ պատասխան տալ: Հաշվի առնելով, որ «Անդորրան» ինձ է պատկանում, չեմ կարծում, թե կարող եմ որևէ պաշտոնի համար առաջադրվել: Պարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ:

Շատ բան պետք է փոխվի, որպեսզի ես նման քայլի գնամ: Երբ 2018 թվականին եկա «Անդորրա», մամուլի ասուլիսի ժամանակ, երբ դեռ հինգերորդ դիվիզիոնում էինք, ասացի, որ մենք լսելու ենք Չեմպիոնների լիգայի օրհներգը: Այն ժամանակ մենք հինգերորդ դիվիզիոնում էինք, իսկ հիմա արդեն երկրորդում ենք: Իմ առջև դրված է մի խնդիր, որը գրեթե անիրագործելի է, բայց ես պայքարելու եմ դրա համար»,- Պիկեի խոսքերն է մեջբերում DJMario յութուբյան ալիքը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930