Լավ տղա ա, Բյուրականի վարչական ղեկավար նշանակե՞մ. Աշտարակի քաղաքապետը` Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՔՊ–ականների հետ քարոզարշավ է իրականացրել Աշտարակում։

Նախ առավոտյան Փաշինյանը թիմակիցների հետ ընտրել է, թե ինչ երգի ներքո «սրտիկ» անեն։ Ի դեպ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն «այդ ակցիային» չի միացել՝ արհամարհական նայելով Փաշինյանին։

Աշտարակում Փաշինյանը զրուցել է քաղաքացիների հետ, ներկայացրել իրենց կատարած ծրագրերը, ապա Հայաստանի քարտեզով «բրոշներ» նվիրել։ Հանուն քվեի՝ Փաշինյանն անգամ մի կնոջ առեւտուրն է տուն հասցրել։ Նշենք, որ Փաշինյանի ուսապարկը նրա թիկնապահներն են տանում։

Ուղիղ եթերում լսվել է նաեւ, որ Աշտարակի քաղաքապետն առաջարկում է իրենց թիմակցին նշանակել Բյուրականի վարչական ղեկավար։

«Լավ տղա ա, Բյուրականի վարչական ղեկավար նշանակե՞մ»,– ասել է նա Փաշինյանին ու դրական պատասխան ստացել։

Այնուհետեւ ՔՊ–ականները Փաշինյանի գլխավորությամբ սուջուխ են կերել ավտոբուսում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031