Ռուս պրանկերները կատակել են Ռեզա Փահլավիի հետ՝ ներկայանալով որպես Գերմանիայի կանցլեր Մերցի խորհրդականներ

Հայտնի ռուս պրանկերները կատակել են Ռեզա Փահլավիի հետ՝ ներկայանալով որպես Գերմանիայի կանցլեր Մերցի խորհրդականներ։

Փահլավին խիստ ցանկանում էր կապ հաստատել Մերցի հետ։ Ուստի, «Գերմանիայի կանցլերի խորհրդականները» կապ են հաստատել նրա հետ, որոնցից մեկը ներկայացել է որպես Ադոլֆ։ Տեսախցիկի առջև նա նման էր Ադոլֆ Հ.-ին։ Հակառակ իրավիճակի ակնհայտ անհեթեթությանը՝ Փահլավիին ոչինչ չի շփոթեցրել։ Անգամ՝ Ադոլֆի «խոստովանությունը», որ իր պապը 1943 թվականին Թեհրանում գերմանացի գործակալ է եղել։

«Խորհրդականը» հայտնել է, որ Գերմանիան նույնպես պատրաստ է հարձակվել Իրանի վրա։ Արքայազնը դա ոգևորությամբ է ընդունել. «Ոչ միայն իսրայելցիներն ու ամերիկացիները պետք է մասնակցեն. ավելի շատ մարդիկ պետք է միանան այս խաչակրաց արշավանքին։ Եվ ես ուրախ եմ, որ Գերմանիան այդքան կոշտ դիրքորոշում է ընդունում»։

Փահլավին կրկին ուրվագծել է իր տեսլականը ապագայի համար. «Հենց որ ռեժիմը վերջնականապես փլուզվի, մենք պատրաստ ենք լցնել առաջացած դատարկությունը»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930