Տևական խաղաղության վերջին քայլը հունիսի 7-ին է տեղի ունենալու, որից հետո խաղաղությունը պետք է լինի անշրջելի

Նախորդ տարիներին շատ մեծ միջոցներ ենք ծախսել մեր պաշտպանունակության ամրապնդման համար։ Հիմա արդեն խաղաղության ժամանակաշրջանն է և մենք միլիարդավոր դոլարներ ենք ծախսելու խաղաղության պայմաններում մեր ժողովրդի բարեկեցության վրա։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Եկել է խաղաղության և բարեկեցության, զարգացման ժամանակը, և սա առաջին ծիծեռնակներից մեկն է, և մենք պետք է սովորենք, որ խաղաղության շրջանում, օրինակ, 10 հազար դրամով կենսաթոշակի ավելացումը նորմալ է, ինչպես նորմալ է, որ 2 տարի հետո, նաև 12 տարի հետո, նաև 222 տարի մեր սահմաններին այլևս զինվորներ չեն զոհվելու:

10 հազար դրամ թոշակը բարձրացնելու համար նախ պետք է քաղաքական կամք, որը վարչապետի գլխավորությամբ Կառավարությունը և ղեկավարող ուժը դրսևորեց, դրա համար պետք է բարձր տնտեսական աճ, որն ունեինք, և իհարկե պետք էր, որ ստեղծված տնտեսական աճի արդյունքը ոչ թե գողացվի, ոչ թե թալանվի, այլ վերադարձվի ժողովրդին, այդպես էլ եղավ։ Այդպես է վերջին 8 տարիներին, և այդպես է լինելու հետագայում»,- ասել է նախարարը։

Ըստ Պապոյանի, նախորդ հնգամյակում շատ մեծ գումարներ են ծախսվել երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Հիմա, երբ կա խաղաղություն, ապա տնտեսության և այլ բնագավառներում կարող ես միլիարդավոր գումարներ ծախսել

«Ես հպարտությամբ ասում եմ, որ մենք բերել ենք խաղաղություն մեր երկրին։ Իհարկե, ինսիտուցիոնալ և տևական խաղաղության հասնելու համար դեռ մեզ անհրաժեշտ է վերջին քայլը, դա հունիսի 7-ին պետք է տեղի ունենա, որից հետո խաղաղության գործընթացը պետք է լինի անշրջելի»,- ասել է նախարարը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728