Իրենք էլ չեն հավատում իրենց հաջողությանը, թե չէ Տաշիր Սամոն արդեն հրաժարվել էր օտարերկրյա քաղաքացիություններից

Սամվել Կարապետյանը Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացիությունից չի հրաժարվել ու չի հրաժարվելու, որովհետև գիտի՝ ձև չունի վարչապետ դառնալու։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի՝ այս թեմայով հավաստիացումներին։

«Անգամ իրենք չեն հավատում իրենց հաջողությանը, այլապես Տաշիր Սամոն արդեն հրաժարվել էր օտարերկրյա քաղաքացիություններից։

Հայաստանում չի կարող վարչապետ դառնալ մեկը՝ ով ՀՀ Սահմանադրությամբ չունի դրա իրավունքը, ռուսաստանցի օլիգարխ չէ, ով ուզում է լինի»,- գրել է Չախոյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031