Սոցիալական ցանցերն ու ամբողջ աշխարհի առաջատար լրատվականները վերջին օրերին ակտիվորեն հետևում են Պանչ անունով փոքրիկ մակակա կապիկի ճակատագրին:
Հուզիչ պատմությունը դիպել է միլիոնավոր մարդկանց սրտերին, հուզել շատերին, դարձել աշխարհով մեկ տարածվող քննարկումների թոփ թեմաներից մեկը:
Ինչ է եղել փոքրիկ կապիկի հետ
Մակակա կապիկի փոքրիկ ձագին լքել է մայրը, նա տխրել է օրեր շարունակ, և փոքրիկ կենդանուն աջակցելու համար կենդանաբանական այգու աշխատակիցները նրան կապիկի տեսքով փափուկ խաղալիք են նվիրել։ Այս իրադարձությունն է հենց սկիզբ դրել այնպիսի իրավիճակի, որը ստիպել է արտասվել նույնիսկ չափահաս տղամարդկանց:
570.jpg (70 KB)
2026 թվականի փետրվարին սոցիալական ցանցերում վիրուսային տարածում գտան Պանչ անունով վեց ամսական կապիկի լուսանկարներն ու տեսանյութերը։ Արու մակական ապրում է ճապոնական կենդանաբանական այգում. ծնվելուն պես մոր կողմից լքված լինելուց հետո նա չի կարողացել նույնիսկ ցեղակիցների հետ «լեզու գտնել». փոքրիկ կապիկին ընդունել են որպես «օտար» ու նեղացրել նրան:
Այս ամենը տեսնելով, կենդանաբանական այգու աշխատակիցները Պանչին տվել են փափուկ խաղալիք օրանգուտան, որպեսզի նա իրեն ավելի հարմարավետ զգա։
571.jpg (117 KB)
Խաղալիքը՝ հավատարիմ ու անբաժան ընկեր
Այժմ կապիկը անբաժան է խաղալիքից. նա ոչ միայն տանում է իր հետ կապիկին ամենուր վանդակում, այլև նույնիսկ քնում է նրա հետ, ծառերին բարձրացնում իր հետ միասին:
566.jpg (29 KB)
Պանչի և նրա փափուկ խաղալիք կենդանու լուսանկարներն ու տեսանյութերը շուտով սկսել են միլիոնավոր դիտումներ հավաքել. շատերը կարծում էին, որ կապիկը, դառնալով «որբ», անկեղծորեն տխրում էր մոր հետ շփման բացակայությունից և անհանգստանում էին մյուս կապիկների հետ շփվելու համար։
Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ Պանչը կարողացել է ընկերանալ մյուս կապիկների հետ, իսկ կապիկներից մեկի լուսանկարը, որը նրան գրկել էր ծառի վրա նստած, վիրուսային է դարձել սոցիալական ցանցերում:
Պանչը ամենուր իր փափուկ խաղալիքին է տանում իր հետ, նույնիսկ երբ գտնվում է այլ կապիկների ընկերակցությամբ: Սոցիալական ցանցերի օգտատերերը կարծում են, որ փափուկ խաղալիքն օգնում է նրան, ինչպես մարդկանց, հաղթահարել սթրեսը և մխիթարություն գտնել վախի կամ խուճապի ժամանակ։
Փափուկ խաղալիքները հատուկ նշանակություն ունեն նաև մեծահասակների համար: Հոգեբանները մանրամասն նկարագրել են, թե ինչպես են դրանք օգնում հաղթահարել սթրեսը և վախը:
Վայրի բնության հետազոտողները, սակայն, նշում են, որ Պանչի մոր վարքագիծն ավելի տարածված է, քան կարելի էր ենթադրել. ճապոնական մակակների մինչև 7-8%-ը լքում է իրենց ձագերին: Սա սովորաբար պատահում է առաջին անգամ մայրացողների հետ, ովքեր լքում են իրենց ձագերին անփորձության կամ սթրեսի պատճառով: Բացի այդ, հավանականությունը, որ մայրը կլքի իր նորածնին, ավելի բարձր է մակակաների մոտ:
Կենդանաբանական այգին օրերս հայտնել է այցելուների աննախադեպ թվի մասին և ներողություն է խնդրել առաջացած հերթերի և դժվարությունների համար:
Շաբաթվա վերջում Ճապոնիայում կլինի երեքօրյա հանգստյան օր: Կենդանաբանական այգին հայտնել է, որ եռանդուն կերպով պատրաստվում է այցելուներին և անհամբեր սպասում է նրանց ժամանմանը:






































