Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խստորեն կոչ է արել լքել Իրանը՝ ԱՄՆ հնարավոր ռազմական գործողության սպառնալիքի պատճառով։
«Թեև առայժմ հարևան երկրների հետ սահմանափակ առևտրային թռիչքներ և օդային հաղորդակցություն գոյություն ունեն, և ցամաքային փոխադրամիջոցով երկրից դուրս գալու հնարավորություն կա, իրավիճակի սրման դեպքում հյուպատոսական օգնության տրամադրումը գործնականում անհնար կլինի»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը քննարկում է Իրանի ռազմական և կառավարական օբյեկտների վրա սահմանափակ հարված հասցնելու հնարավորությունը՝ Թեհրանին միջուկային համաձայնագրի համար բարենպաստ պայմաններ դրդելու և լիարժեք հակամարտությունից խուսափելու համար։ CBS հեռուստաալիքի տվյալներով՝ գործողությունը կարող է սկսվել փետրվարի 21-ին։






































