Խայտառակություն և թագավորական ընտանիքի համար վատ իրադարձություն է Չարլզ 3-րդի եղբոր ձերբակալումը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չարլզ III թագավորի եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի ձերբակալությունը, որը կապված է մանկապղծության համար մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին կառավարության տեղեկատվության արտահոսքի հետ, անվանել է «ամոթ», «խայտառակություն» և «վատ իրադարձություն» թագավորական ընտանիքի համար։

«Կարծում եմ՝ սա ամոթ է։ Սա շատ տխուր է։ Սա շատ վատ է թագավորական ընտանիքի համար։ Սա շատ, շատ տխուր իրադարձություն է։ Երբ տեսա դա, շատ տխրեցի»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով նախկին արքայազնի ձեռնաշղթաներով կադրերը։

Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ անհամբեր սպասում է թագավորի այցին Միացյալ Նահանգներ՝ վերահաստատելով, որ նրա եղբոր ձերբակալությունը իր համար «շատ տխուր իրադարձություն» է։

Հիշեցնենք՝ բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Չարլզ III թագավորի կրտսեր եղբորը՝ 66-ամյա արքայազն Էնդրյուին ամերիկացի ֆինանսիստ և երեխաների սեռական շահագործման խմբի ղեկավար Ջեֆրի Էփշտեյնի գործի հետաքննության շրջանակներում:

Քննիչների խոսքով՝ կասկածները վերաբերում են արքայազն Էնդրյուի՝ Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցչի պաշտոնավարման ժամանակահատվածին։ Գործի նյութերը ներառում են փաստաթղթեր, որոնք, ենթադրաբար, փոխանցվել են Ջեֆրի Էփշտեյնին։

Հետաքննվում են նաև այն մեղադրանքները, որ Էփշտեյնը կին է ուղարկել Մեծ Բրիտանիա՝ արքայազնի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։ Էնդրյուն նախկինում կտրականապես հերքել էր բոլոր մեղադրանքները։

Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը սկանդալի կիզակետում էր հայտնվել մի քանի տարի առաջ: Այդ սկանդալի հետևանքով Էնդրյուն ստիպված էր հրաժարվել արքայազնի տիտղոսից։

Նախկին արքայազնը դարձել է թագավորական ընտանիքի առաջին անդամը, որը ձերբակալվել է 1646 թվականից ի վեր։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728