Հովիկ Աբրահամյանի դուստրն ու փեսան հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն «Հետք»

Պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության նախկին պետ Վլադիմիր Թամրազյանն ու ընտանիքի անդամները 2026թ. փետրվարի 25-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: 2023թ. մարտի 13-ին սկսվել է Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն: Նախնական արդյունքներով կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր: Գրում է «Հետքը»:

Դատախազություն են հրավիրվել նաև Վլադիմիր Թամրազյանի կինը՝ Ռեբեկա Աբրահամյանը և մայրը՝ Մարիա Թամրազյանը, որպեսզի ծանոթանան գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:

Նշենք, որ Վլադիմիր Թամրազյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր ամուսինն է:

Դատախազությունն այս փուլում չի հանրայնացնում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանում են, որ սեփականատերերի՝ գործի նյութերին ծանոթանալուց, դիրքորոշում, ապացույց ներկայացնելուց հետո հնարավոր է փոփոխվի ենթադրյալ բռնագանձման ենթակա գույքի ցանկը: Այդ իսկ պատճառով ձեռնպահ են մնում նախապես գույքի ցանկ հրապարակելուց:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728