Խաղաղության խորհրդի առաջին նիստում Թրամփը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության մասին

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Գազայի հարցով Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Իր ելույթում ԱՄՆ նախագահն, ի թիվս այլ կոնֆլիկտների, խոսելով նաև հայ-ադրբեջանական հակամարտության մասին՝ նշել է, որ 32 տարի տևած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մեծ աշխատանք են կատարել խաղաղության հաստատման ճանապարհին։ Դիմելով Փաշինյանին և Ալիևին՝ ԱՄՆ նախագահը, մասնավորապես, ասել է.«Ես շատ շնորհակալ եմ ձեզ, դուք իսկապես մեծ աշխատանք եք կատարել։ Դուք արդեն ընկերներ եք։ Ի դեպ, երբ նրանք եկան իմ գրասենյակ, նրանք կանգնել էին օվալաձև սենյակի հակառակ կողմերում, իրարից հեռու։ Նրանց առաջարկեցի մոտենալ միմյանց։ Հասկանալի է, մարդիկ 32 տարի շարունակ սպանել են միմյանց։ Մեկ ժամ անց, երբ ստորագրեցինք համաձայնագիրը, նրանք գրկախառնվեցին։ Այժմ ունենք խաղաղություն երկու կարևոր երկրների միջև։ Ես երբեք չեմ մոռանա այդ ակնթարթները։ Դուք կարճ ժամանակում հասաք հաջողության, դուք բավականին ուժեղ եք և կարող եք հպարտանալ ձեզնով։ Շնորհակալ եմ ձեզ»։

ԱՄՆ-ի նախագահն առաջարկել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին ոտքի կանգնել, ում ներկաներն արժանացրել են ծափահարությունների ու ականատես եղել Փաշինյանի ու Ալիևի ձեռքսեղմմանը։ 

Հունվարին 16-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը:

Հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, որպես հիմնադիր անդամ, մասնակցեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Հետագայում Վաշինգտոնը հայտարարեց, որ խորհուրդը կզբաղվի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ և կարգավորմամբ։  

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728