Թեհրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային մշակումներից․ Փեզեշքիան

Թեհրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային մշակումներից, մասնավորապես՝ բժշկության, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ երկրի ղեկավարությունը պատրաստ է ցանկացած ստուգում անցկացնել՝ իսլամական պետությունում միջուկային զենքի բացակայությունը հաստատելու համար։

«Մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալ։ Կա նույնիսկ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ֆեթվա, որն արգելում է միջուկային զենքը», — ընդգծեց Պեզեշկիանը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930