Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «ԳԱԶ 3110» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել էին տարածքը հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։






































