Մակրոնը մեկուսացման մեջ է հայտնվել ԵՄ գագաթնաժողովից առաջ․ Bild

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոմիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախաշեմին հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ։ Նման գնահատականով հանդես է եկել Bild թերթը։

ԵՄ առաջնորդները հինգշաբթի օրը ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն Բելգիայի Լիմբուրգ նահանգի Ալդեն Բիսեն ամրոցում։ Քաղաքական գործիչները կքննարկեն Եվրոմիության տնտեսության մրցունակության բարձրացման խնդիրը։ Ինչպես գրում է Bild-ը, ակնկալվում է, որ Գերմանիայի և Իտալիայի առաջնորդներ Ֆրիդրիխ Մերցը և Ջորջա Մելոնին հանդես կգան միասնական ճակատով՝ պահանջելով բյուրոկրատական կարգավորող նորմերի կտրուկ կրճատում։

Դաշինքի շատ երկրներ պաշտպանում են այդ գաղափարը, սակայն Մակրոնն առաջ է քաշում ԵՄ տնտեսության խթանման այլընտրանքային տարբերակներ, այդ թվում՝ համատեղ պարտքային փոխառությունների օգտագործումը, ինչն անընդունելի է Բեռլինի համար։ Ինչպես գրում է պարբերականը, Մակրոնն «ինքն իրեն մեկուսացման մեջ է գցել»։ Փարիզի առանցքային որոշումները, որոնք հանգեցրել են դրան, դարձան ԵՄ-ի և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (MERCOSUR) միջև ազատ առևտրի համաձայնագրին դեմ քվեարկելը, ինչպես նաև անցյալ տարվա դեկտեմբերին ռուսական սառեցված ակտիվների առգրավման որոշման արգելափակումը։

Արդյունքում, ինչպես նշում է Bild-ը, «Եվրոպայի գերմանա-ֆրանսիական շարժիչը վերածվել է գերմանա-իտալականի»։ Իտալական լրատվամիջոցներն արդեն Մերցի և Մելոնիի միությունը անվանում են «առանցք», իսկ գերմանականները բնութագրում են այն «ֆլիրտ» բառով։ Միևնույն ժամանակ, Իտալիան ստանձնում է Ֆրանսիայի դերը ԵՄ-ում ոչ միայն տնտեսության մեջ, այլև պաշտպանության և անվտանգության հարցերում, ինչպես նաև միգրացիոն քաղաքականությունում, գրում է թերթը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728