Իրանի նախագահը հայտարարել Է երկրի դիրքերը խարխլելու օտարերկրյա պետությունների փորձերի մասին

Թեհրանում «Բահման» միջոցառման ժամանակ ունեցած ելույթում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զգուշացրել է օտարերկրյա պետությունների կողմից երկրի դիրքերը թուլացնելու փորձերի մասին, բարձր է գնահատել երկրի ռազմական հերոսներին և կոչ է արել պահպանել ազգային միասնությունը, հայտնում է Mehr-ը։

Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի տոնակատարության առթիվ իր ուղերձում Մասուդ Փեզեշքիանը խոսել է 1979 թվականից ի վեր երկրի անցած ուղու մասին։

Նա հիշեցրել է վաղ շրջանի խնդիրները, այդ թվում՝ էթնիկ լարվածությունը, պետական հեղաշրջման փորձերը և օտարերկրյա միջամտությունը։

«Եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները ձգտում էին կանգնեցնել մեր հեղափոխությունը և ութամյա պատերազմ մղեցին մեր դեմ՝ Իրանը պառակտելու և հպատակեցնելու համար»,- հայտարարել է Փեզեշքիանը։ Իրանի նախագահն ընդգծել է «Սրբազան պաշտպանության դարաշրջանի նահատակների» վճռորոշ դերը՝ հայտարարելով, որ առանց նրանց զոհողությունների այսօրվա Իրանը բոլորովին այլ կլիներ։

Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այնպիսի ականավոր զորահրամանատարների, ինչպիսիք են Քասեմ Սուլեյմանին, Մոհամմադ Բաղերին և Հոսեյն Սալամին՝ նրանց անվանելով «ազգին անձնուրաց նվիրվածության խորհրդանիշներ»։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728