«Արարատ 73». Լեգենդար հաղթանակի մասին պատմող սպորտային դրաման բարձրացել է մեծ էկրան

Փետրվարի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկը՝ «Արարատ 73» սպորտային դրամայի հանդիսավոր պրեմիերան։ Ֆիլմը նվիրված է հայկական ֆուտբոլի ոսկեդարին և լեգենդար մարզիչ, խորհրդային ֆուտբոլի հսկա Նիկիտա Սիմոնյանի հիշատակին։

Պատմական հաղթանակի վերակենդանացումը

Ֆիլմը հանդիսատեսին տեղափոխում է 1973 թվական, երբ Երևանի «Արարատը» Սիմոնյանի գլխավորությամբ կատարեց անհնարինը՝ մեկ մրցաշրջանի ընթացքում նվաճելով թե՛ ԽՍՀՄ գավաթը, թե՛ չեմպիոնական տիտղոսը։ Սա պատմություն է ոչ միայն սպորտային հաջողության, այլև ազգային միասնության և անկոտրում կամքի մասին։
«Արարատ 73»-ը ֆիլմ է պատմության, հիշողության և ապագա սերունդների համար։

Պրեմիերայի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել է բացառիկ մի նմուշ՝ ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը։ Այն 1992-ից ի վեր մշտական պահպանման է հանձնված «Սպարտակ Մոսկվա» ակումբին և իր վրա կրում է բոլոր հաղթող ակումբների, այդ թվում՝ «Արարատի» անունը։ Սա եզակի հնարավորություն է եղել երկրպագուների համար՝ մոտիկից տեսնելու լեգենդար հաղթանակի խորհրդանիշը։

«Արարատ 73». ֆիլմ պատմության, հիշողության և ապագա սերունդների համար։«Արարատ 73» AP Cinema կինոընկերության և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագիծն է:

Ստեղծագործական կազմը

Նախագիծն իրականացվել է AP Cinema կինոընկերության և START առցանց կինոթատրոնի համագործակցությամբ։ Ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Վալերի Սահարյանը։

Դերերում՝ Եգոր Բերոև, Բաբկեն Չոբանյան, Անդրանիկ Խաչատրյան, Դավիթ Մանոյան, Արծրուն Չոբանյան և այլք։

Տևողությունը՝ 1 ժամ, 45 րոպե:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728