Skip to main content

Հարկ հավաքելը նպատակ չի լինելու, նպատակը՝ ուժեղ տնտեսությունն է. «Մեր ձևով» շարժման անդամ (վիդեո)

Այսօր դու աշխատում ես, բայց իմացիր, որ քո աշխատանքը ամբողջությամբ քոնը չի, իսկ մենք գալիս ենք այդ ամեն ինչը փոխելու: Այս մասին ֆեյսբուքյան էջում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը:
«0 տոկոս շրջանառության հարկ՝ փոքր ու միջին բիզնեսի համար: Դու աշխատում ես, ռիսկ ես անում, վարկ ես վերցնում, աշխատող ես պահում, հետո պետությունը գալիս է, ու քո ամբողջ շրջանառության նախկինում՝ 5, հիմա արդեն 10 տոկոսը որպես հարկ վերցնում է:

Մենք այդ ամենին ասելու ենք վերջ, փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը դառնալու է 0 տոկոս, այսինքն՝ ոչինչ:

Պետության նպատակը պետք է լինի աշխատող տնտեսության ստեղծումը, որ մարդը շնչի, գումարը մնա գործի մեջ, ու բիզնեսը զարգանա։ Փակվող բիզնեսը ոչ ոքի օգուտ չէ։ Նրանք բոլորն ազատվելու են շրջանառության հարկից, ու այդ ավելացած գումարն էլ ուժ է տալու, որ զարգանան ու փակվելու մասին երբեք չմտածեն: Սրանք բառեր չեն, սա ուժեղ առաջնորդի երաշխիքն է:

Միացիր մեզ, որ քո աշխատածը մնա քո տանը ու միասին կառուցենք ուժեղ Հայաստան»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31