Վիրտուալ հարթակի սեփականատեր Իլոն Մասկի խոսքով՝ X-ի Փարիզի գրասենյակի վրա կատարված հարձակումը քաղաքական հարձակում է։
«Սա քաղաքական հարձակում է», — գրել է Մասկը X-ում՝ մեկնաբանելով սոցիալական ցանցի Փարիզի գրասենյակի վրա կատարված հարձակումների մասին գրառումը։
Ավելի վաղ Փարիզի դատախազությունը հայտնել էր Ֆրանսիայում X սոցիալական ցանցի գրասենյակներում խուզարկություն իրականացնելու մասին՝ Եվրոպոլի և Ֆրանսիայի ժանդարմերիայի կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման հետ համատեղ։ Ինչպես հստակեցնում է AFP-ն, սա կապված է 2025 թվականի հունվարին սոցցանցի դեմ սկսված հետաքննության հետ, որը հարուցվել է դրա ալգորիթմների աշխատանքի վերաբերյալ բողոքներից հետո։ Հետաքննությունը կապված է նաև ներկառուցված Grok չատ-բոտի դեմ ներկայացված բողոքների հետ՝ Հոլոքոստի ժխտման հետ կապված նյութերի հրապարակման, ինչպես նաև սեքսուալ բնույթի արհեստականորեն ստեղծված պատկերների պատճառով։ Բացի այդ, Փարիզի դատախազությունը հարցաքննության է կանչել Իլոն Մասկին և սոցցանցի նախկին գլխավոր տնօրեն Լինդա Յակարինոյին. հարցաքննությունը նշանակված է ապրիլի 20-ին։





































