Skip to main content

«Ինտերի» երկրպագուներին արգելվել է ներկա լինել 3 արտագնա հանդիպման

Իտալիայի Ներքին գործերի նախարարության որոշմամբ՝ երկրի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» երկրպագուներին արգելվել է այցելել թիմի երեք արտագնա հանդիպման։ Պատճառը «Կրեմոնեզեի» դարպասապահ Էմիլ Աուդերոյի վրա նետած ճայտրուկի դրվագն է Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Կրեմոնեզե» — «Ինտեր» խաղի (0:2) ժամանակ։ Աուդերոն ոտքի եւ ականջի վնասվածք էր ստացել։

Արգելքը կգործի մինչեւ մարտի 23-ը եւ չի տարածվի մարտի 8-ին նախատեսված «Միլան» — «Ինտեր» խաղի վրա, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

«Ինտերի» երկրպագուները չեն կարողանա ներկա լինել «Սասուոլոյի», «Լեչեի» եւ «Ֆիորենտինայի» դեմ հանդիպումներին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930