Դավիթ Խուդաթյանը 806,000 հազար դրամանոց կտավ է նվեր ստացել վրացի գործընկերոջից

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը թանկարժեք նվեր է ստացել իր վրացի գործընկերոջից։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Խուդաթյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթից։

Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն Դավիթ Խուդաթյանին 806,000 հազար դրամանոց (շուրջ 2100 դոլար) կտավ է նվիրել։

Նշվում է, որ այն վրացի նկարիչ Վաժա Մեսխիի հեղինակած գեղանկարն է՝ կատարված յուղաներկով։ Կտավի անվանումը չի նշվում։ Նախարարը 2025-ի նոյեմբերի 24-26–ը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում է ստացել այդ կտավը։

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728