Խաղաղության խորհուրդը ողջունել է Հայաստանին որպես կազմակերպության հիմնադիր անդամ։
«Խաղաղության խորհուրդը ողջունում է Հայաստանին որպես մեր զարգացող միջազգային կազմակերպության հիմնադիր անդամ»,- ասված է կազմակերպության սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։
Հիշեցնենք, որ կազմակերպությունը պաշտոնապես հիմնադրվել է այս տարվա հունվարի 22-ին։
Բացի Հայաստանից, Խորհրդին են միացել Բահրեյնը, Մարոկկոն, Արգենտինան, Ադրբեջանը, Բելգիան, Բուլղարիան, Եգիպտոսը, Հունգարիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Ղազախստանը, Կոսովոն, Մոնղոլիան, Պակիստանը, Պարագվայը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ուզբեկստանը։





































