Կասեցվել են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի պաշտոնեական լիազորությունները

ՀՀ քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ։

ՔԿ-ից հայտնել էին, որ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Օֆելյա Սիմոնյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց՝ կասեցվել են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի պաշտոնեական լիազորությունները։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728