Դատարանը հստակ նշել է` Շահրամանյանի կողմից կայացված Արցախի լուծարման հրամանագիրն առոչինչ է. Ռոման Երիցյան

Դատարանը արձանագրել է, որ ուժի գործադրման սպառնալիքի ազդեցության տակ որևէ փաստաթղթի ստորագրումը ինքնին որևէ իրավական ուժով օժտված լինել չի կարող, և առ ոչինչ է ստորագրման պահից: Այս մասին «Շահրամանյանի հայցի մերժումը ընդդեմ ԿԳՄՍ-ի և Արցախի ներկայացուցչության շենքի խնդիրը» ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Դատարանը արձանագրել է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի գործադրման կամ գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության ներքո: Ուստի անգամ հրամանագրի ընդունման փաստը՝ իրականությանը չհամապատասխանելու դեպքում, դատարանը ողջամիտ չի համարում հայցվորին դրանով վնաս պատճառել:

Դատարանը հավելում է, որ հայցվորը՝ հանդիսանալով Հայաստանի պատմության 9-րդ դասարանի դասագրքում քննարկվող իրադարձությունների ոչ միայն անմիջական մասնակից, այլև ուղղակի դերակատար, ինչպես նաև հաշվի առնելով դրանց ներկայիս քաղաքական կարևորությունը և պատմական ճշմարտությունը հետագա սերունդներին հավաստի կերպով փոխանցելու անհրաժեշտությունը, ուսումնական գործընթացի մաս կազմող դասագրքային նյութերում դրանց ամբողջական նկարագրության առնչությամբ կարող է բարձրացնել համապատասխան մտահոգություններ:

Դատարանը արձանագրել է նաև, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի գործադրման սպառնալիքի ազդեցության տակ: Արձանագրել է, որ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը չնայած նշվածով չի արատավորվում, բայց այնուամենայնիվ պատմության դասագրքում տեղ գտած տեղեկությունները ոչ ամբողջական են:
Դատարանը նշել է, որ հայցվորի մտահոգությունները տեղին են ու իրավաչափ, առաջարկել է տեղեկությունների ամբողջական ներմուծում դասագրքի մեջ:

Արցախի նախագահի կողմից կայացված Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը առ ոչինչ է, այսինքն՝ անվավեր է հենց կայացման պահից»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Դատարանը մերժել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728