«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով

Անվտանգության և արգելված իրերի դեմ պայքարի մակարդակի բարձրացման նպատակով Քրեակատարողական ծառայությունը Կառավարության աջակցությամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի համար ձեռք է բերել գերժամանակակից տեխնիկական միջոցներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

«Մասնավորապես՝

սայլակների և ուղեբեռների զննման համար նախատեսված անվտանգության ռենտգեն սարք,

թույլ դոզավորված ռենտգենային ալիքներով սարք՝ մարդու մարմնի, հագուստների, արհեստական վերջույթների և կոշիկների զննության համար,

առանց շփման, ոչ իոնացնող միկրոմիլիմետրային ալիքներով ակնթարթային սքաներ՝ մարդու մարմնի վրա, հագուստների մեջ կամ դրանց տակ թաքնված իրերի ավտոմատ հայտնաբերման համար։

Նշված սարքավորումները նախատեսված են թաքցված զենքի, պայթուցիկ նյութերի, բջջային հեռախոսների, մետաղական իրերի, հեղուկների, թմրամիջոցների, դեղահաբերի, փոշենման զանգվածների, փաթեթների և այլ օտար մարմինների հայտնաբերման համար։

Սարքավորումների կիրառումը լիովին համապատասխանում է առողջապահական անվտանգության միջազգային բոլոր չափանիշներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728