Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 2-ի արտահերթ նիստում փոփոխություն է կատարել ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունած թիվ 89-Ա որոշման մեջ։ ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրել է Երևանի թիվ 4 և թիվ 7, ինչպես նաև Արտաշատի թիվ 12 ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները։
Այսպիսով, Երևանի թիվ 4 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը համալրել է Սոնա Կարապետի Հայրապետյանը,
Թիվ 7 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը՝ Արսեն Միքայելի Ավագյանը,
Թիվ 12 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը՝ Մանիկ Սոսի Խաչատրյանը։




































