Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը

Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հունվարի 31-ին նշում է երիտասարդների ու սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը։

Տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այս օրը երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031