Կրեմլը տեսել է Զելենսկու հայտարարությունները Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը «առանց կռվի չհանձնելու» ծրագրերի մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պետք է ուշադրություն դարձնել, որ Զապորոժյեի ԱԷԿ-ն արդեն 2 տարուց ավելի Ռուսաստանի վերահսկողության տակ է: Առաջանում է 1 հարց՝ արդյո՞ք կիևյան ռեժիմը պատրաստվում է կռվով հետ վերցնել Զապորոժյեի ԱԷԿ-ը», — նշել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չեն հանձնի ռուսներին առանց պայքարի:





































