Եթե մեր քաղաքական ուժը առաջին տեղը չունենա, ես որևէ հավակնություն չեմ ունենալու. Քոչարյան

Ես չեմ տեսնում կառավարությունում ինձ որպես նախարար աշխատելիս, բայց մեր քաղաքական թիմում կան բազմաթիվ մարդիկ, որ այդ գիտելիքներն ունեն ու կարող են: Չեմ տեսնում նաև, որ մանդատը վերցնեմ ու դառնամ պատգամավոր, անցած անգամ մանդատը չեմ վերցրել: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե մեր քաղաքական ուժը առաջին տեղը չունենա, ես որևէ հավակնություն չեմ ունենալու:

Ես շարքային ընդդիմադիր եմ, տվյալ դեպքում շարքային եմ, թե ոչ, կախված է նրանից, թե տվյալ քաղաքական ուժը քո առաջնորդությունը ընդունում է, թե ոչ: Յուրաքանչյուր ընդդիմադիր ընտրությունների մասնակցող ուժ, պետք է հայտարարի, որ բացառում է որևէ համագործակցություն «Քաղաքացիական պայմանագրի» հետ:

Ինչ վերաբերվում է, թե հետո ով կլինի վարչապետը, ապա, ըստ Քոչարյանի, կա շատ պարզ տարբերակ՝ ով ավելի մեծ տոկոս է հավաքում, նրա առաջնային իրավունքն է վարչապետ առաջադրվել:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728