ՊՆ դահլիճում նստած անձինք, եթե իրենք իրենց մաշկի վրա չեն զգում կառավարչի ներկայացրած փոփոխությունները, ուրեմն կա՛մ դրանք չկան, կա՛մ դրանք տեղ չեն հասել։
Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«ՊՆ-ում տեղի ունեցած հանդիսավոր նիստին Փաշինյանը զարմանում էր, որ այնտեղ ներկայացվող զեկույցի բովանդակությանը նույնիսկ դրա մասնակիցների՝ զինվորականների մեծ մասը տեղյակ չէ։
Նախ՝ ՊՆ դահլիճում նստած անձինք, եթե իրենք իրենց մաշկի վրա չեն զգում կառավարչի ներկայացրած փոփոխությունները, ուրեմն կա՛մ դրանք չկան, կա՛մ դրանք տեղ չեն հասել։
Երկրորդ՝ ցանկությունն ու վառ երևակայությունը որպես փաստ որոշ խմբերի վրա հնարավոր է «ծախել», սակայն ոչ զինվորականների վրա։
Եվ վերջապես՝ այդ դահլիճում նաև նստած էին մարդիկ, ովքեր 2-3 տասնամյակ է՝ զինված ուժերում են։ Տեսել են, թե ինչ ենք ունեցել, ուր ենք եղել և ինչ հանգրվանի ենք հասել։
Այդ մարդիկ տարբեր հանգամանքներից ելնելով կարող են ծափահարել, ոտքի կանգնել, սակայն իրենք իրենց անցած ճանապարհն ու պատմությունը չեն կարող կեղծել, որովհետև շատ ծանր է հաղթող, թշնամուն ճնշող, հասարակության շրջանում բարձր դիրք ունեցողից անցում կատարել պարտվածի, խաղաղություն խնդրողի և մշտական թիրախավորվածի կարգավիճակին»։






































