Մենք դժվարին ժամանակներ ենք ապրում, մեր բանակը էլ է դժվարին ժամանակներ ապրում. Աղազարյան

Իհարկե, մենք դժվարին ժամանակներ ենք ապրում, մեր բանակը էլ է դժվարին ժամանակներ ապրում, բայց հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Այս մաին այսօր՝ հունվարի 28–ին, Բանակի օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հարցին՝ կա՞ն այդ նախադրյալները, որ ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ արվո՞ւմ է բանակը ավելի լավը, մարտունակ դարձնելու համար, նա պատասխանեց. «Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում, եթե այդ նախադրյալները չլինեին, մենք արդեն պետք է բոլորս ձեռքներս ծալած, ճապրուկներս վերցրած և Հայաստանը լքելու պատրաստ լինեինք։ նախադրյալներ կան, բայց մենք պետք է այդ նախադրյալները ուժեղացնենք, ջրենք, զարգացնենք, որպեսզի այն մարտահրավերները, որ կա այսօր մեր պետության առաջ, դրանք հաղթահարենք։ Հակառակ դեպքում մեր այստեղ գալը, մեր ընկած տղաների արյունը իմաստ չէր ունենա»։

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները այսօր Եռաբլուր չեն եկել, փոխարենը երեկ զոհվածների հիշատակի օր էին հայտարարել և այցելել Եռաբլուր, Աղազարյանն ասաց. «Ես չգիտեմ, ես մի քիչ այս արարողակարգային բաներից մի քիչ հեռու եմ։ Ես կուզեի, որ դա նույն օրը լիներ, որովհետև իրար հետ շատ կապված են փոխադարձաբար։ Երկուսն էլ ունեն իրենց խորհուրդը»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031