Ավստրալիան, Բրազիլիան և Հունաստանը գլխավորում են աշխարհի «ամենաանառակ» երկրների վարկանիշը

Հունվարի 26-ին «Greek Reporter»-ի հրապարակած «World Population Review»-ի սեռական անառակության ինդեքսի հիման վրա Ավստրալիան, Բրազիլիան և Հունաստանը գլխավորել են աշխարհի «ամենաանառակ» երկրների վարկանիշը։

Սեռական անառակության «միջազգային ինդեքսը» հաշվի է առնում վեց գործոն՝ սեռական զուգընկերների միջին թիվը, առաջին սեռական հարաբերության տարիքը, մարմնավաճառության օրինականությունը, նախաամուսնական սեռական հարաբերության սոցիալական ընդունելիությունը և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածվածությունը։ Տվյալները համեմատվել են 45 երկրների ցուցանիշների հետ։

Այս ցուցանիշների հիման վրա Ավստրալիան անվանվել է ամենաանառակ երկիրը։ Այնտեղ մեկ շնչի հաշվով զուգընկերների միջին թիվը 13.3 է, իսկ առաջին սեռական հարաբերության միջին տարիքը՝ 17.9 տարի։

Բրազիլիան մեկ շնչի հաշվով միջինում ունի ինը սեռական զուգընկեր, մինչդեռ Հունաստանը՝ 10.6 զուգընկեր։ Առաջին տասնյակը լրացրել են Չիլին, Նոր Զելանդիան, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Թաիլանդը և Հարավային Աֆրիկան։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728