Skip to main content

Մենք հիմնավոր կասկածներ ունենք «Խաղաղության խորհրդի»՝ ՄԱԿ-ի սկզբունքներին և կանոնադրությանը համապատասխանության վերաբերյալ. Կոշտա

ԵՄ գագաթնաժողովը կասկածներ է հայտնել ԱՄՆ-ի կողմից ստեղծված «Խաղաղության խորհրդի»՝ ՄԱԿ-ի կանոնադրության հետ համատեղելիության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Գրենլանդիայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում` ТАСС-ի փոխանցմամբ:

«Մենք հիմնավոր կասկածներ ունենք «Խաղաղության խորհրդի»՝ ՄԱԿ-ի սկզբունքներին և կանոնադրությանը համապատասխանության վերաբերյալ», — ընդգծել է Կոշտան:

Նա հայտնել է իր պատրաստակամությունը՝ շարունակել Միացյալ Նահանգների հետ աշխատանքը՝ Գազայում խաղաղություն հաստատելու համար՝ առանց այս կառույցին մասնակցելու։

Հիշեցնենք, որ երեկ Դավոսում տեղի է ունեցել  «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման պաշտոնական արարողությունը որին մասնակցել են 19 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930