Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի միացումը փաստացի կնշանակի «լույսի ռուբիլնիկը» հանձնել Բաքվին․ ընդդիմադիր

Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի միացումը փաստացի կնշանակի «լույսի ռուբիլնիկը» հանձնել Բաքվին։ Այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով TRIPP նախագիծը, հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիացվեն։

Մամիջանյանի խոսքով՝ նման քայլը լուրջ սպառնալիք է ներկայացնում երկրի էներգետիկ անվտանգության համար։ Այս առումով նա քննադատել է նախաձեռնության տրամաբանությունը։ «Կարո՞ղ է ասի՝ օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար եկեք Հայաստանի ու Ադրբեջանի Զինված ուժերը միացնենք իրար, մոտ նույն տրամաբանությունն է։ Սիրելի՛ քաղաքացիներ, օկե՞յ եք, որ մեր էներգետիկ համակարգի՝ լույսի ռուբիլնիկը տանք Ադրբեջանին», — հարցրել է ընդդիմադիր գործիչը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031