Իսրայելի և Թուրքիայի մասնակցությունը Գազայի խաղաղության խորհրդին կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը․ Ուիթքոֆ

Իսրայելի և Թուրքիայի մասնակցությունը Գազայի խաղաղության խորհրդում, որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը և ներկայիս լարվածության մեղմմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

«Ես խոսեցի Նեթանյահուի հետ։ Նա գիտի, որ խորհրդին միանալը շատ կարևոր է։ Մենք գիտենք, որ Իսրայելի և Թուրքիայի, ինչպես նաև Կատարի միջև որոշակի լարվածություն կա։ Եվ մենք փորձում ենք ապահովել այս երկու երկրների միջև երկխոսությունը», — ասել է նա՝ CNBC-ին տված հարցազրույցում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031