Սաուդյան Արաբիայի Պրո-Լիգայի 16-րդ տուրում «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Դամակի» նկատմամբ։
«Ալ-Նասրի» կազմում գոլերով աչքի ընկան Աբդուլռահման Ղարիբը և թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն՝ համապատասխանաբար 5-րդ և 50-րդ րոպեներին։ Այս գոլը 40-ամյա պորտուգալացու կարիերայում 960-րդն էր։ Տանտերերի միակ գոլը 68-րդ րոպեին խփեց Ջամալ Հարկասը։
Այսպիսով «Ալ-Նասրը» վաստակած միավորների թիվը հասցրեց 37-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Դամակը» 11 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը։






































