«Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Գալաթասարայի» հետ

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց թուրքական «Գալաթասարայի» հետ (1-1)։

Խաղի երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում․ նախ 4-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ջուլիանո Սիմեոնեն, ապա 16 րոպե անց Մարկոս Լյորենտեն անզգուշաբար գրավեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։

Զուգահեռաբար ընթացող հանդիպման ընթացքում ադրբեջանական «Ղարաբաղը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով առավելության հասավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ՝ հաղթական գոլը խփելով 90+4-րդ րոպեին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031