Թրամփը քննադատել է Սոմալիից ներգաղթյալներին. նրանք շատ ցածր IQ ունեցող մարդիկ են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն անցկացված ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցը սկսել է Սոմալիին և սոմալի ներգաղթյալներին քննադատելով, հաղորդում է NBC News-ը։

«Սոմալին նույնիսկ երկիր չէ։ Նրանք երկիր հիշեցնող որևէ բան չունեն։ Եվ եթե դա երկիր է, ուրեմն այն համարվում է աշխարհի վատագույններից մեկը»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահը քննադատել է նաև սոմալիական ծագում ունեցող Մինեսոտայի սենատոր Իլհան Օմարին, ինչպես նաև սոմալի ներգաղթյալներին՝ նրանց «շատ ցածր IQ ունեցող մարդիկ» անվանելով։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031