Առաջարկում ենք ներդնել մեխանիզմ, որը կլուծի Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի մթերման խնդիրը․ «Մեր ձևով»

Գյուղատնտեսական ապրանքների մթերման խնդիրը լուծելու համար առաջարկում ենք գյուղերում ստեղծել մթերման կետեր, որոնք միջնորդ կդառնան ֆերմերի և մթերող ընկերության միջև։ Այս մասին հունվարի 20-ին գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա պարզաբանել է, որ այդ կետերում հավաքվելու է ողջ շրջանի բերքը, որտեղից էլ ընկերությունները կգնեն իրենց ապրանքը: «Տարվա սկզբին մթերման կայանը պայմանագիր է կնքում այն ընկերության հետ, որին վաճառելու է մթերքը, և առանձին պայմանագիր՝ գյուղացու հետ, ումից գնելու է բերքը։ Այդպիսով գյուղացին նախապես իմանալու է իր բերքի գինը։ Այլևս չենք տեսնի այն հուսահատ պատկերները, երբ բերքը մնում է տանը և գյուղացին չգիտի՝ ինչ անել դրա հետ», — հավելել է Կարապետյանը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031