Skip to main content

Մինչ այս պահը գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրության իսկությունը. փաստաբան

Մինչ այս պահը գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրության իսկությունը: Այս մասին գրելէ փաստաբան Արսեն Բաբայանը:

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որի 1-ին կետն ունի հետևյալ բովանդակությունը.

«1.Վեհափառ Հայրապետը, անտես առնելով իր իսկ ստեղծած յանձնախումբի կարծիքը եւ փորձաքննութիւններուն եզրակացութիւնը, պարտակեց Արշակ Արքեպիսկոպոսի մասնակցութեամբ անպարկեշտ դէպք։»

Որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դատավարական ներկայացուցիչ պաշտոնապես հայտնում եմ, որ մինչ այս պահը գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր հիշյալ տեսագրության իսկությունը, հետևաբար որևէ փորձաքննությամբ երբևէ չի հաստատվել հայտնի տեսագրության մեջ Արշակ սրբազանի մասնակցությունը»,-գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930