Ամեն ինչ արել ենք ու կշարունակենք անել մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի մտահոգությունները փարատելու համար. Փաշինյանը՝ Իրան դեսպանի հայտարարությունների մասին

Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք, ամեն ինչ արել ենք ու կշարունակենք անել մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի մտահոգությունները փարատելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով երեկ՝ Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամի արած հայտարարության մասին հարցին:

«2018-ից այս կողմ Հայստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է: Այլ բան՝ որ մենք կիսում ենք, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն Իրանի Իսլամական Հանրապետության և որևէ այլ դեսպանատան աշխատանք: Մենք ուշադիր կհետևենք մտահոգություններին կապված այդ իրավիճակի հետ, և մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում իհարկե բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի բարեկամական ու եղբայրական դեսպանատան հետ կապված որևէ խնդիր չառաջանա»:

Անդրադառնալով վարույթներ իրականացնելուն՝ Փաշինյանը հավելեց, որ վարչական վարույթներ հարուցված են մի քանի դեպքերով. «Այն մարդիկ, ովքեր օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացվեն համապասխան վարույթներ»:

Հիշեցնենք, որ երեկ Իրանի դեպսանը հայտարարել էր, որ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031