Նովոկուզնեցկի ծննդատանը 9 նորածինների մահվան գործով ձերբակալվել են գլխավոր բժիշկը և վերակենդանացման բաժանմունքի վարիչը

Նովոկուզնեցկի թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկը և նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչի պաշտոնակատարը ձերբակալվել են ծննդատանը ինը նորածինների մահվան գործով։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

«Կախված յուրաքանչյուրի դերակատարումից»՝ նրանք կասկածվում են անփութության (ՌԴ Քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի 3-րդ մաս) և անզգուշությամբ մահ պատճառելու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մաս):

Քննչական կոմիտեն պնդում է, որ 2026 թվականի հունվարի 4-ից 12-ն ընկած ժամանակահատվածում «կասկածյալների կողմից իրենց պաշտոնական և մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով» Նովոկուզնեցկի թիվ 1 ծննդատանը մահացել է ինը նորածին, որոնք ծնվել էին 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում:

Նովոկուզնեցկի ծննդատանը ինը նորածինների մահվան մասին հայտնի է դարձել հունվարի 13-ին: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վիտալի Խերասկովը հեռացվել է պաշտոնից: Կեմերովոյի մարզի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ստացիոնարի վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստացել 32 երեխա: 17 նորածին գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից 16-ը անհաս են եղել, այդ թվում՝ մարմնի ծայրահեղ ցածր քաշով: Բոլոր 17 նորածինների մոտ առկա է եղել ծանր ներարգանդային վարակ: Նրանցից ինը մահացել են: Խերասկովը հայտարարել է, որ հիվանդանոցում չի հայտնաբերվել վիրուսային վարակ, որը կարող է նորածինների մահվան պատճառ դառնալ: Նա հերքել է երեխաների մահվան հարցում բժիշկների մեղավորությունը: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անփութության և անզգուշությամբ մահ պատճառելու փաստերով:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031