Պետք է հարգանք ներշնչենք մեր նկատմամբ, բայց դա ուրիշների օձիքները հավաքելով չի լինում. Փաշինյան

Անվտանգություն ասելով մենք անընդհատ հասկանում ենք բանակ. երբ մենք անընդհատ հասկանում ենք բանակ, նշանակում է, մենք անվտանգություն չունենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անվտանգությունը նաև այն է, որ դու հասկանում ես քո տեղը և դիրքը աշխարհում։ Դու հասկանում ես աշխարհում ապրելու և գործելու կանոնները և հետևում ես այդ կանոններին։ Դու գիտես լինել հարգալից և գիտես նաև հարգանք ներշնչել ինքդ քո նկատմամբ, բայց հարգանք ներշնչելը ուրիշների օձիքները հավաքելով չի լինում, այլ այս միջազգային հարաբերություններում դիրքավորվելով պատասխանատու, մաքսիմալ համեստ, որովհետև համեստությունը ոչ մեկին չի վնասում այդ թվում Հայաստանի Հանրապետությանը։

Մենք ինքներս մենք պետք է հաշիվ տանք, որ համեստությունը ոչ մեկին չի վնասել և չի վնասում, ընդհակառակը, օգնում է, որպեսզի մենք ավելի օբյեկտիվ, հանդարտ, հանգիստ ճանաչենք աշխարհը և մեր միջավայրը և կայացնենք մեզ համար անհրաժեշտ որոշումներ, որոնք միայն մենք կարող ենք կայացնել։ Եթե այդ որոշումները լինեն իմ նշած տրամաբանության շրջանակում, մենք կտեսնենք շատ ուժեղ աջակցություն միջազգային հանրության կողմից։

Այն ամեն ինչ ինչ որ մենք այսօր ունենք, դա նաև այդ ինքնահայեցման արդյունք է, և ես կրկին ուզում եմ մեր բոլոր միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնել այսօրվա հանգրվանին հասնելու իրենց՝ մեզ ցուցաբերած աջակցության համար»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031