Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը նույնպես: Հայաստանը առավել կայուն միջավայրում չի եղել ու սրանում դեր ունեն այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել: Այս ամենը շատ մեծ հնարավորություններ են բացում: Այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթաժողովի քառակողմ հանդիպման ընթացքում ընդունվեց հայտնի հայտարարությունը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը արձանագրեցին Ալմաթայի հռչակագրի հիմման վրա՝ միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը: Ամեն ինչ սկսվել է այդ կետից, իհարկե կարող էին տարբեր սցենարներ լինել՝ կարող էին 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները տեղի չունենալ, բայց դա ուրիշ հարց է ու ես դրա պատճառների մասին խոսել եմ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ:

«2025 թվականի վերջին մենք հասկանալիորեն ունեինք այն տպավորությունը, որ 2025 թվականին դրական կուրմինացիա է տեղի ունեցել: Բայց իրականում՝ պրոցեսները ցույց են տալիս, որ դրական կուրմինացիաները դեռ առջևում են: Հիմա արդեն 2026 թվականի մասին կարող ենք խոսել, առավոտյան արդեն առիթ ունեցա շնորհավորել հայաստանցիներին՝ երեկ արտաքին գործերի նախարարի և պետքարտուղարի հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների կողմից տարածված հայտարարության առիթով, որը ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շրջանակի մասին է: Ուզում եմ բոլորիս շնորհավորել, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր կողմնակիցներին շնորհավորել»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031