Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն հաստատել են ԹՐԻՓՓ ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությանն ու անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ քայլերին։

Նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որն ըստ պայմանավորվածության կհրապարակվի Վաշինգտոնի ժամանակով ժ. 17:00-ին։
Հունվարի 14-ին Երևանի ժամանակով ժ. 10:00-ին նախարար Միրզոյանը հանդես կգա մամուլի ասուլիսով. նախարարը կանդրադառնա Համատեղ հայտարարության մեջ արձանագրված հիմնական կետերին և կպատասխանի լրագրողների հարցերին:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031