Պառակտիչը, որը երկրում ունի կառավարչի կարգավիճակ, ունի մեկ նպատակ` քանդել-nչնչացնել երկրում համերաշխություն, միասնություն և ամրություն ապահովող հիմնական ինստիտուտը` եկեղեցին․ Աբրահամյան

Պառակտիչը, որը երկրում ունի կառավարչի կարգավիճակ, ունի մեկ նպատակ` քանդել-ոչնչացնել երկրում համերաշխություն, միասնություն և ամրություն ապահովող հիմնական ինստիտուտը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Նրան միացող տիրադավները վաղ թե ուշ ծնկի են գալու Եկեղեցու առաջ և ներում են խնդրելու: Թե այն հոգևոր առումով ինչ հանգուցալուծում կունենա` հարցի այլ կողմն է:

Ես նույնիսկ չեմ էլ ուզում այդ մարդկանց բացատրել, թե իրենց քայլերն ում և ինչին են ծառայեցվելու` իրենք գիտեն:
Եթե իրենք ընտրել են դավաճանի, ուրացողի և արժեզուրկի կարգավիճակ, ապա դա իրենց ընտրությունն է:

Պետության առողջ ու կենսունակ խմբերի, կառույցների խնդիրն է, որպեսզի երկրում տեղի ունեցող զարգացումները ճիշտ հուն թեքի` այն վերածելով առողջացման, այլ ոչ թե ոչնչացման պրոցեսի»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031